Ամուլսարում փորձաքննություն է անցկացրել ոչ պրոֆեսիոնալ ընկերություն. ՀԿ ներկայացուցիչ

Հասարակական կազմակերպության հիմնադիրները մեկնաբանել են Ամուլսարի ոսկու հանքում փորձաքննության խնդիրը։
Sputnik

 

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի — Sputnik. Elard ընկերությունն Ամուլսարի ոսկու հանքում փորձաքննություն անցկացնելու համար ընտրվել է առանց որևէ հիմնավորման։ Այդ մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսում ասաց «Մեկ առողջություն» կոալիցիայի հիմնադիրներից մեկը` Գրիգոր Գրիգորյանը։

Ամուլսարի հարցով կոռուպցիայի մասին ահազանգող հրապարակումներն ԱԱԾ են ուղարկվել

Ամուլսարի ոսկու հանքը պաշարների առումով Հայաստանի երկրորդ հանքավայրն է, որի շահագործման համար արտոնագիր է ստացել Հայաստանում Lydian International դուստր ընկերություն GeoTeam-ը (ավելի ուշ վերանվանվել է «Լիդիան Արմենիա»)։

2018 թվականի իշխանափոխությունից հետո կառավարությունը որոշել է կրկնակի փորձաքննություն անցկացնել հանքում։ ՀՀ կառավարությունը պայմանագիր է կնքել Earth link & Advanced Resources Development (ELARD) միջազգային հավատարմագրված ընկերության հետ՝ փորձաքննության համար վճարելով 396,900 դոլար։

Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում նշել էր, որ ընկերությունն ընտրել են Natural Resource Governance Institute կազմակերպության խորհրդով։

Գրիգորյանի խոսքով` Elard–ը հանքավայրերի բնապահպանական գնահատականի փորձ չունի։

«Տարօրինակ է, թե ինչու Հայաստանի կառավարությունը դա հաշվի չի առել», – հավելեց նա։

«Ամուլսարի հերն էլ շուն դառնա». Սիմոնյանը վստահեցրեց` ի վնաս Հայաստանի որոշում չի կայացվի

Իր հերթին «Մեկ առողջություն» կոալիցիայի համահիմնադիր Սիլվա Ադամյանը նշեց, որ Elard ընկերությունը հանրային լսումներում  ներկայացրել է բնապահպանական եզրակացությունը ։

«Մենք նրանց մի քանի հարց ենք տվել, որից հետո հանգել ենք հետևության. ընկերության ներկայացուցիչները նույնիսկ դաշտային հետազոտություն չեն անցկացրել, հողի և ջրի նմուշ չեն վերցրել։ Նրանց աշխատանքը զուտ թղթաբանական է եղել, նրանք հնչեցրել են հին բնապահպանական հիմնավորումը` անցկացված Lydian–ի պատվերով», – հայտարարեց նա։

Ոստիկանությունը բերման ենթարկեց Բաղրամյանը փակած ակտիվիստներին. ԱԺ–ի մուտքը փակ է

Ադամյանի խոսքով` լուրջ մտավախություն կա, որ հանքի գնահատականը ձևական բնույթ է կրել, իսկ կառավարությունը պատրաստվում է ամեն գնով թույլ տալ հանքի շահագործումը։

Իսկ Գրիգորյանը հայտարարեց, որ Հայաստանի բնակիչները թույլ չեն տա իշխանություններին ընդունել «հակաազգային որոշումներ»։

Հիշեցնենք`Ամուլսարի ոսկու հանքը պաշարներով Հայաստանի երկրորդ հանքավայրն է։ Հանքավայրը շահագործելու համար արտոնագիր է ստացել Հայաստանում Lydian International դուստր ընկերություն` GeoTeam-ը, որը ավելի ուշ վերանվանվել է Lydian Armenia-ի։ Ամուլսարի լեռնագագաթը գտնվում է Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի սահմանագլխին՝ Ջերմուկ քաղաքից 10 կմ հեռավորության վրա:

«Լիդիանը» քննչական կոմիտեին է ներկայացրել փորձաքննությանն առնչվող իր պատասխանները

Հանքավայրի շինարարության պաշտոնական մեկնարկը տրվել էր 2016թ-ի օգոստոսի 19-ին: Ամուլսարը Հայաստանում այս պահին ամենախոշոր միջազգային ներդրումն է: Այն իրականացվել է Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) և Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի չափանիշներին համապատասխան, բնապահպանական և սոցիալական ազդեցությունների գնահատմամբ: Հանքի շահագործումը Հայաստանում իշխանափոխությունից հետո դադարեցվել էր, հարուցվել էր քրեական գործ` չարաշահումների և բնապահպանական օրենսդրության խախտումների փաստով։