Նիկոլ Փաշինյանն օրը սկսել է մարտական դիրքերի մասին լավ լուրով

Այս տարի ՀՀ ՊՆ փորձնական ծրագիր է սկսել, որի շրջանակում ՀՀ որոշ զորամասերում սննդի մատակարարմամբ զբաղվում են մասնավոր ընկերությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի — Sputnik. ՀՀ կառավարությունը  հավելյալ միջոցներ կտրամադրի զինվորների մարտական հերթապահության պայմանները բարելավելու համար։

ՀՀ ՊՆ–ն պաշտոնապես հաստատեց հայկական զինուժի առաջխաղացման մասին լուրը

Այս մասին Facebook-յան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ուրախ եմ տեղեկացնել, որ ՀՀ կառավարությունը 2.1 միլիարդ դրամ հավելյալ միջոցներ կտրամադրի զինվորների մարտական հերթապահության պայմանները բարելավելու, այդ թվում՝ մարտական դիրքերը խմելու հոսող ջրով ապահովելու համար»,–շաբաթը լավ լուրով է սկսել Փաշինյանը:

Հիշեցնենք, որ այս տարի ՀՀ ՊՆ փորձնական ծրագիր է սկսել, որի շրջանակում ՀՀ որոշ զորամասերում սննդի մատակարարմամբ զբաղվում են մասնավոր ընկերությունները։ Նկատելի փոփոխություններ են գրանցվել զինվորների սննդակարգում, մասնավորապես ավելացել է միրգ և բանջարեղեն։