ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի — Sputnik. Արմավիրի Մուսալեռ գյուղի բնակիչը հոսանքահարվել է։ Ողբերգական դեպքը տեղի է ունեցել այսօր` օգոստոսի 19-ին, ժամը 06:30-ի սահմաններում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com կայքը Մուսալեռ գյուղի բնակիչ 23-ամյա Պետրոս Մ.-ն, իրենց տան տանիքի վրա վերանորոգման աշխատանքներ կատարելիս, հոսանքահարվել և տեղում մահացել է:
Դեպքի վայր մեկնած փրկարարներն անկարող են եղել օգնել տուժածին։
Փաստի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: