ԵՐԵՎԱՆ. 19 օգոստոսի – Sputnik. Հայաստանի բնակարանային շուկայում վաճառքի ցուցանիշների ակտիվության պատճառը մեծ մասամբ պայմանավորված է նրանով, որ կառուցապատողից գնելու դեպքում եկամտահարկը վերադարձվում է։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Անշարժ գույքի առք ու վաճառքով և գնահատմամբ զբաղվող «Ռեդ գրուպ» ընկերության բիզնեսի զարգացման գծով տնօրեն Էդուարդ Ապրիյանը։
Հայաստանում 2019 թվականի հուլիսին անշարժ գույքի հետ կապված գործարքները նախորդ տարվա հուլիսի համեմատ աճել են 17,1%–ով, իսկ այս տարվա հունիսի համեմատ` 10,3%–ով։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շաբաթ օրը գրել էր Facebook–ի իր էջում։
«2018 թվականի համեմատ 2019թ.–ին դրական միտում ենք տեսնում։ Այն մի քանի գործոնով է պայմանավորված, մասնավորապես` շուկայում պետության վարած քաղաքականությամբ։ Դա վերաբերում է եկամտահարկի վերադարձին։ Այն ավելացրել է մարդկանց գնողունակությունը», –ասաց Ապրիյանը։
Երկրորդ գործոնը բանկերի ճկուն վարկային քաղաքականությունն է։ Լուրջ մրցակցության շնորհիվ դրանք սկսել են նվազեցնել վարկերի հարկային դրույքները։
Ապրիյանի կարծիքով` բնակարանների առաջնային շուկայում նման միտումը կպահպանվի։ Միաժամանակ այդ ակտիվության 80-90%–ը պայմանավորված է նրանով, որ օրենքով հիպոթեքի տոկոսները մարելու համար եկամտահարկը վերադարձվում է։ Որոշ դեպքերում պահանջարկն այդ ոլորտում գերազանցում է առաջարկը։
Ապրիյանը նշում է, որ նորակառույցների գնի աճի հարցը կախված է կառուցապատողներից։
«Եթե կառուցապատողը հավասարակշռված է մոտենում հարցին, քննարկում է գինը ֆինանսիստների, շինարարների, ռիելթորների հետ, ապա գին/որակ հարաբերակցությունը բարձր մակարդակի վրա է մնում։ Սակայն պահանջարկն առանց այդ էլ բարձր մակարդակի վրա է», – ասաց Ապրիյանը։
Ինչ վերաբերում է երկրորդային շուկային` ապա այստեղ գների որոշակի անկում է նկատվում։ Սակայն պետք է նշել, որ շուկայում ամենալավը վաճառվում է կամ լավագույն ունեցվածքը (առանց թերությունների), կամ ամենաէժանը։
«Միջին շուկայական գնով տարածքներ շատ կան, հետևաբար, պահանջարկը մեծ չէ։ Բացի այդ` մարդիկ հնարավորություն ունեն գնել նաև առաջնային շուկայում։ Նրանք ընտրություն ունեն», – ասաց Ապրիյանը։
Հիփոթեքը մատչելի է դարձել, տաքսիստներին ազատել են հարկերից. ի՞նչ կլինի գնի և որակի հետ
Նրա խոսքով` ավելանում է արտադրական տարածքների քանակը, աճում է նաև հետաքրքրությունը պահեստային տարածքների նկատմամբ։ Նաև արտասահմանյան ներդրումներ են արվում գյուղատնտեսական տարածքներում։
Ինչ վերաբերում է «թավշյա հեղափոխությանը», ապա նրա խոսքով` քաղաքական լավ մթնոլորտը նաև տնտեսական լավ մթնոլորտ է ստեղծել, ինչը ազդել է անշարժ գույքի շուկայի վրա ու գների փոփոխությունների հանգեցրել։
2018 թվականին Հայաստանում բնակարան գնողներին կրկնակի շատ հարկ են վերադարձրել
Նշենք` Կենտրոնական բանկի վիճակագրության համաձայն` 2019 թվականի մայիսին 2018թ.–ի մայիսի համեմատ հիփոթեքային վարկերի ընդհանուր պրոֆիլը Հայաստանում աճել է գրեթե մեկ երրորդով։