Ի՞նչ եղանակ է խոստանում աշխատանքային նոր շաբաթը

Օգոստոսի 19-ի աշխատանքային նոր շաբաթը խոստանում է ամառային եղանակ, բարձր ջերմաստիճան ու թեթև ամպամածություն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի — Sputnik. Աշխատանքային նոր շաբաթը Հայաստանում կմեկնարկի առանց տեղումների։ Օդերևութաբաններն առնվազն առաջիկա 5 աշխատանքային օրերին` օգոստոսի 19-23-ը խոստանում են առանց տեղումների եղանակ։

Օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում էապես չի փոխվի։ Գրեթե ամենուրեք կդիտվի թույլ ամպամածությամբ ու բարձր ջերմաստիճանով եղանակ։ Ամենաբարձր ջերմաստիճանը ցերեկային ժամերին կանխատեսվում է Վայոց Ձորի, Արարատի մարզերում, որտեղ այն կհասնի 38-39 աստիճանի։ Ամենացածր ջերմաստիճանը կգրանցվի Շիրակի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Լոռու մարզերում, որտեղ ցերեկային ժամերին առավելագույնը կդիտվի մինչև +33 աստիճան տաքություն։

Երևանում առաջիկա աշխատանքային շաբաթը դարձյալ շոգ է կանցնի։ Թեթև ամպամածությունը անձրև չի խոստանում, իսկ ջերմաստիճանը օգոստոսի 19-23-ը ցերեկային ժամերին կհասնի +39–ի։