Տեղումների չսպասեք. եղանակի տեսություն

Առաջիկա 5 օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Sputnik

 

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի - Sputnik. Հանրապետության տարածքում օգոստոսի 18-ին կտրուկ եղանակային փոփոխություններ չեն գրանցվի:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից:

Օդորակիչային փսիխո՞զ. ի՞նչ է կատարվում Հայաստանի տեխնիկայի խանութներում

Օգոստոսի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում ևս առաջիկա օրերին տեղումներ չեն կանխատեսվում:

ՀՀ ԱԻՆ-ը նաև զգուշացնում է, որ առաջիկա 5 օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: