Տավուշի սահմանամերձ Ոսկեպար-Բաղանիս ճանապարհը երկու ժամ փակ է լինելու

Տավուշի և Լոռու մարզերում ճանապարհաշինական աշխատանքներ են իրականացվում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի - Sputnik. Օգոստոսի 19-ին, ժամը 14:00-ից 16:00-ը Տավուշի մարզի Ոսկեպար-Բաղանիս ավտոճանապարհը փակ է լինելու: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Գյումրիում փողոցաշինական աշխատանքները ժամկետներից շեղվում են. սպասումը կարդարացվի՞

Նշված ճանապարհին իրականացվելու են պայթեցման աշխատանքներ:

Պաշտոնյաները չարաշահումներ են արել միջպետական ճանապարհի հիմնանորոգման գործընթացում
ԱԻՆ հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ շինարարական աշխատանքներով պայմանավորված՝  բեռնատարների համար փակ է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածը: Սահմանվել են հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհները.

  • Ստեփանավան-Տաշիր-Գոգավան     
  • Ստեփանավան-Տաշիր-Գոգավան