ՌԱԴԻՈ

Սուրենյանց. «Տարակուսելի է, որ նախկիններն են խոսում հեղափոխության մասին» 

Քաղաքագետը կարծում է, որ տեղի ունեցածը ոչ թե հեղափոխություն էր, այլ իշխանափոխություն:
Sputnik
Սուրենյանց. «Տարակուսելի է, որ նախկիններն են խոսում հեղափոխության մասին» 

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը  Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի facebook-յան գրառմանը՝ նշելով, թե հեղափոխության կապիտալիազացիան ենթադրում է, որ ամբողջական իրավաքաղաքական գնահատական պետք է տրվեր նախկին համակարգին, նրա գործունեությանը:

Ինչպե՞ս է Հայաստանը տնտեսական հեղափոխություն անելու. բացատրում է Փաշինյանը

«Բայց ինձ համար տարակուսելի է, որ նախկին իշխանության ներկայացուցիչներն են խոսում հեղափոխության անկատարելիության, իշխանափոխության կամ դրա փոխակերպման մասին»,-նշում  է Սուրեն Սուրենյանցը: 

Քաղաքագետն ընդգծում է, որ Երևանի փողոցներում հավաքված հազարավոր մարդիկ շատ ավելի արմատական պահանջներով էին հանդես գալիս: Սուրենյանցի կարծիքով՝ իսկապես հեղափոխություն տեղի չի ունեցել, տեղի ունեցածը իշխանափոխություն էր:

«Հասարակությունն ավելի արմատական օրակարգ է առաջադրել իշխանությանը, և հեղափոխությունն, ըստ էության, առաջադրվել է հանրահավաքների օրակարգում»,-նշում  է Սուրեն Սուրենյանցը:  

Անդրադառնալով «վրեժխնդրությամբ առհասարակ պետություն չես կառուցի» տեսակետին՝ քաղաքագետն այն համոզմունքն է հայտնում, որ կարևորը նախկին համակարգին գնահատական տալն է և սահմանագիծ գծելը: 

«Պարտադիր չէ, որ պետությունն օգտագործի իր բոլոր ռեպրեսիվ մեթոդները: Այստեղ կարևորը բովանդակային լուծումներն են, և այն, թե ինչպիսի մեխանիզմներ կգտնենք»,- նշում  է Սուրեն Սուրենյանցը՝ շեշտելով, որ հակված չէ նրան, որ բանտերը լցվեն նախկին համակարգի ներկայացուցիչներով, մանավանդ որ՝ հանրապետության կյանքը չի ավարտվելու այս հեղափոխությամբ: 

«Թավշյա հեղափոխությունից» հետո բացահայտված միլիարդներից վերականգնվել է 347 միլիոնը. ՀՔԾ