ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի — Sputnik. Դմիտրի Խառատյանը հիմա հավաքում է ճամպրուկները, որ ճամփա ընկնի Յալթա՝ «Գարդեմարիններ, առա՛ջ» կինոասքի վերջին մասի նկարահանումներին։ Այդ մասին նա պատմեց Sputnik Արմենիային։
Դերասանի խոսքով՝ նրա մասնակցությամբ դրվագների նկարահանումերը կսկսվեն օգոստոսի 28-ին։
«Կարծում եմ, որ ֆիլմի նկարահանումները կավարտվեն մեկուկես-երկու ամսից»,-ասաց Խառատյանը։
Ֆիլմի ռեժիսորը՝ Սվետլանա Դրուժինինան, ֆիլմը սկսել է նկարել այս տարվա գարնանը, այնուհետև ժամանակավորապես դադարեցրել նկարահանման աշխատանքները։ Այժմ դրանք վերսկսվել են։
Ուկրաինայում արգելել են Խառատյանի մասնակցությամբ ֆիլմի ցուցադրումը
Ֆիլմն էկրան կբարձրանա 2020թ.-ին։ Չորրորդ մասի գործողությունները տեղի կունենան 1787թ-ին, հիմնական հերոսները կդառնան ֆիլմի առաջին մասերի գարդեմարինների երեխաները։
Ֆիլմի գլխավոր հերոսներից մեկը՝ Ալեքսեյ Կորասակը, որին մարմնավորում է Խառատյանը, հանդիպելու է իր հասունացած որդու հետ։
Ավելի վաղ Սվետլանա Դրուժինինան հայտարարել է, որի ֆիլմի ամենաառանցքային կտորներից մեկը համարվող դրվագի նկարահանման վայրն արդեն ընտրված է։
Խառատյանի խոսքով՝ ինքը հիմա չի մասնակցում այլ կինոնախագծերի, որպեսզի բոլոր ուժերը կենտրոնացնի «Գարդեմարինների» իր դերի վրա։