ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի - Sputnik. Աշխարհահռչակ նիդեռլանդացի դիջեյ Արմին վան Բյուրենը հոկտեմբերի 6-ին ելույթ կունենա Երևանի գլխավոր հրապարակում։
Այս մասին լրագրողներին հայտնել են Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համագումարի՝ WCIT 2019-ի կազմակերպիչները: Ժամանակակից էլեկտրոնային երաժշտության գերաստղը Հայաստան կայցելի այդ համագումարի շրջանակում։
Արմին վան Բյուրենը բազմաթիվ մրցանակների դափնեկիր է, ներառյալ՝ առաջին հորիզոնականը «DJ Magazine» ամսագրի «Երկրպագուների վարկածով թոփ 100 դիջեյներ» ցուցակում։
2013թ.-ին Բյուրենն առաջադրվել է հեղինակավոր «Գրեմմի» մրցանակի «Լավագույն պարային ձայնագրություն» անվանակարգում «This Is What It Feels Like» երգի համար։ Նա դարձել է տրասն ոճում հանդես եկող չորրորդ դիջեյը, որը երբևէ «Գրեմմի» է ստացել։ 2001թ.-ից վան Բյուրենը վարում է A State of Trance ռադիոշոուն, որի հեղինակը հենց ինքն է։
Դիջեյը նվագել է Արագածի 3200 մ բարձրության վրա և ռեկորդ սահմանել. տեսանյութ