ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի — Sputnik. Հայաստանյան հարկ վճարողների մոտ այսօր էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացման հետ կապված խնդիրներ են առաջացել։ Այդ մասին հայտնում է ՀՀ ՊԵԿ լրատվական կայքը` ներկայացնելով խնդրի հնարավոր պատճառները։
Իտալացու անհավանական արկածները Երևանում. գործարարն ընկել է իր իսկ լարած թակարդը
«Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հաշվետվությունների ներկայացման համակարգում առկա խնդիրը պայմանավորված է ՊԵԿ-ի էլեկտրոնային կառավարման համակարգին փոխկապակցված մեկ այլ համակարգում առաջացած խնդիրներով»,– նշված է ՊԵԿ տարածած հաղորդագրության մեջ։
Հայաստան ներմուծվող ավտոմեքենաների թիվն ավելի է մեծանալու. ի՞նչ է առաջարկում ՊԵԿ–ը
Կոմիտեն նաև հայտնում է, որ առաջացած խնդրի կարգավորման ուղղությամբ աշխատանքներ են տարվում։