Համով Հայաստան․ ինչպես է մեկ լոլիկը մի ամբողջ գունդ կերակրում

Sputnik Արմենիայի թղթակիցը «Համով Հայաստան» խորագրի շրջանակում այցելել է Սեդրակ Մամուլյանի խոհարարական ստուդիայի խոհարար Աննա Մաթևոսյանին։ Այս անգամ ներկայացնում ենք «լցոնած լոլիկ» հայկական ճաշատեսակը։
Sputnik

Լցոնած լոլիկը հիանալի տարբերակ է տնային տնտեսուհիների համար հատկապես տարվա շոգ եղանակին։

Համով Հայաստան. ուտելի «ռումբ», որի համար օտարերկրացիները խենթանում են

«Ճաշատեսակն հեշտ է մարսվում, արագ պատրաստվում։ Խորհուրդ ենք տալիս անպայման պատրաստել  այս բաղադրատոմսը», - ասում է Մաթևոսյանը։

Պատրաստման համար անհրաժեշտ է մեծ լոլիկ, բաստուրմա, քամած մածուն, ծիրանաչիր, ջուր։

Լոլիկը 4-5 րոպե դնում ենք ջեռոցը` 200 աստիճանի ջերմաստիճանի տակ։ Այնուհետև հանում ենք և կճպում այն։ Հետո` կտրատում ենք բաստուրման, չրերը և խառնում քամած մածունի հետ։ Խառնուրդը լցոնում ենք լոլիկի մեջ և պատրաստում հատուկ սոուսը։

Ախթալայում արդեն տարածվել է խորովածի բույրը. փառատոնի մեկնարկը տրված է

Քամած մածունին ավելացնում ենք ջուր, կարմիր պղպեղ և մեղր։ Լոլիկի վրա լցնում ենք սոուսը և մատուցում։

Բարի ախորժակ։