«Դու իմ Էվերեստն ես». Սամվել Կարապետյանի դստեր շնորհավորանքը` հորը

«Տաշիր» ընկերության նախագահի դուստրը բավական ակտիվ է համացանցում` իր` տարբեր առիթներով հրապարակած լուսանկարներով։ Հերթական առիթը` գործարար հոր ծննդյան օրն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի — Sputnik. Հայտնի գործարար, «Տաշիր» ընկերության հիմնադիր Սամվել Կարապետյանի դուստրը` Տաթևիկ Կարապետյանն Instagram–ի իր էջում  սև–սպիտակ լուսանկար է հրապարակել, որտեղ նա հոր հետ թևանցուկ է։

«Տաշիրի» ղեկավարի դստեր հոբելյանին 100 հյուր ներկայացել է հայկական զգեստով

Հայր ու դուստր բավական էլեգանտ տեսք ունեն` ակնհայտորեն թանկարժեք բրենդային հագուստով։

«Ծնունդդ շնորհավոր, հայրիկ, դու իմ Էվերեստն ես»,– հորը հակիրճ շնորհավորել է Տաթևիկը։

Սամվել Կարապետյանի դուստրը Լոնդոնում է․ ի՞նչ է նա կորցրել մառախլապատ Ալբիոնում․ լուսանկար

Հրապարակումից 1 ժամ անց լուսանկարն 6500 «լայք» է հավաքել։ Եվ դա զարմանալի չէ, քանի որ Սամվել Կարապետյանի դուստրը բավական լայն ճանաչում ունի սոցցանցերում։

Վերջին հրապարակումներից մեկում նա ներկայացրել էր իրենց ընտանեկան հանգստի մի դրվագ ու նաև իր հետևորդներին պատմել իր «թուլության» մասին։