«Զվարթնոցում» թողնելով մի քանի ուղևորի` «Ուկրաինական ավիաուղիների» ինքնաթիռը թռել է

Ինքնաթիռը եղել է գերբեռնված, մի նստատեղը վաճառվել է միանգամից մի քանի ուղևորի, ինչի հետևանքով 6 ուղևոր չի մեկնել Կիև:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի- Sputnik. «Ուկրաինական ավիաուղիների» ինքնաթիռում մի տեղը վաճառված է եղել միանգամից մի քանի ուղևորի, ինչի հետևանքով մի քանի ուղևոր չի կարողացել մեկնել: Այս մասին գրում է «Հետքը»՝ նշելով, որ իրենց լրագրող Անի Սարգսյանը եղել է չմեկնող ուղևորների թվում:

Շերեմետևոյի ինքնաթիռի դեպքի մանրամասները՝ ականատեսներից. տեսանյութ

Երբ նա մոտեցել է ուղեբեռը հանձնելու, նրան տեղեկացրել են, որ ինքնաթիռում այլևս տեղ չկա, և ինքը չի կարող մեկնել։ Աղբյուրի տեղեկություններով՝ նմանատիպ իրավիճակում են հայտնվել ևս 6 ուղևոր։ Երբ լրագրողը փորձել է պարզաբանում ստանալ «Զվարթնոցում» գտնվող «Ուկրաինական ավիաուղիների» գրասենյակից, որի աշխատակիցը քաշքշել է լրագրողին՝ փորձելով վերցնել հեռախոսը, որով նկարահանվում էր իրավիճակը։

«Ուկրաինական ավիաուղիների» գլխավոր գրասենյակում «Հետքին» ասել են, որ Երևան-Կիև ինքնաթիռում մեկ ազատ տեղ է եղել, և ուղղորդել են կապ հաստատել չվերթի պատասխանատու «Զվարթնոցի» գրասենյակի աշխատակցի հետ, որը սպասարկել է չվերթը: Չվերթի պատասխանատու Կառլեն Մարտիրոսյանը հաստատել է, որ «Ուկրաինական ավիաուղիների» PS 614 չվերթը գերբեռնված է (overbooked)  եղել, ինքնաթիռում ազատ տեղ չի եղել՝ ուղևորներին նստեցնելու համար, հետևաբար 6 ուղևոր չէր կարող մեկնել:

«Պոբեդա» ընկերությունը Գյումրիում վերսկսում է տոմսերի վաճառքը ձմեռային սեզոնի համար