Հանուն Ստամբուլյան կոնվենցիայի կաթողիկոսին պատրաստվում են պատժե՞լ. «Հրապարակ»

Վեհափառին պատժելու համար պատրաստվում են կրկին ակտիվացնել «Նոր Հայաստան՝ նոր հայրապետ» շարժումը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի- Sputnik. Հայ առաքելական եկեղեցու ուղղությամբ նոր հարձակումներ են սպասվում: Այս մասին գրում է «Հրապարակը»:

Ստամբուլյան կոնվենցիա. ինչո՞ւ են տարամետ «Իմ քայլի» քայլերը

Ըստ թերթի տեղեկությունների՝ Ստամբուլյան կոնվենցիայի դեմ Հայաստանի եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների հայտարարությունը խիստ զայրացրել է իշխանություններին: Ավելին, պատրաստվում են կրկին ակտիվացնել «Նոր Հայաստան՝ նոր հայրապետ» շարժումը՝ կաթողիկոսին պատժելու նպատակով։

Արդեն իսկ ակնհայտ քայլեր են ձեռնարկվում՝ որպես հրապարակային ուղերձներ Վեհափառի համար: Թերթը նշում է, որ առաջին «դաստիարակչական ապտակը» համահայկական խաղերի հանդիսավոր բացմանը կաթողիկոսին չհրավիրելն էր։ Հիշեցնենք, որ հոգևոր առաջնորդները հուլիսի 26-ին կոչ էին արել չընդունել Ստամբուլյան կոնվենցիան, իսկ համահայկական խաղերի բացումը տեղի էր ունեցել օգոստոսի 6-ին: