ՌԱԴԻՈ

Ավետիսյան. «Ընտանիքների անապահովության գնահատումը կատարվում է խնդրահարույց մեթոդներով»

Տնտեսագիտության թեկնածու Թադևոս Ավետիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է սոցիալական ապահովության ոլորտում առկա խնդիրներին:
Sputnik
Ավետիսյան. «Ընտանիքների անապահովության գնահատումը կատարվում է խնդրահարույց մեթոդներով»

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագիտության թեկնածու Թադևոս Ավետիսյանը կարծում է, որ թոշակների ու նպաստների համակարգերում կոռուպցիոն ռիսկերը խորանում են այն պարզ պատճառով, որովհետև առկա խնդիրները չեն լուծվում:

Անապահով ընտանիքների ծնողները ստիպված չեն լինի գումար վճարել հիվանդանոցներում

«Դրանք պարբերաբար հետաձգվում են այս կամ այն, հիմնականում անհասկանալի, պատճառներով, իսկ խորքային առումով համակարգը չի կառավարվում այն աստիճան արդյունավետ, որ ի հայտ եկած խնդիրներն ավելի արագ լուծվեն, և ժամանակ մնա նաև համակարգային բարեփոխումների համար»,- նշում  է Թադևոս Ավետիսյանը:

Տնտեսագետի կարծիքով՝ սոցիալական նպաստների համակարգը հիմնված է մարդկանց, ընտանիքների անապահովության գնահատման վրա: Ընդ որում՝ գնահատման գործիքն ամբողջ սոցիալական քաղաքականության հիմքում է, և այդ գործիքը, լինելով նշված քաղաքականության առանցքը, խնդրահարույց է, որովհետև այդտեղ գնահատումները կատարվում են անուղղակի մեթոդներով ու ցուցիչներով: Օրինակ՝ թե որքան գազ կամ էլեկտրաէներգիա է սպառել տվյալ ընտանիքը, մեքենա գնե՞լ է, թե՞ ոչ, մաքսազերծում իրականացրե՞լ է, թե՞ ոչ:

«Սա չի կարող տալ օբյեկտիվ արդյունք, ինչի այլընտրանքն ուղղակի գնահատման մեթոդն է, երբ մարդկանց եկամուտներն ու նվազագույն ծախսերն են համադրվում, ինչն անհրաժեշտ է նրանց կենսապահովման համար, և որոշում են, թե տվյալ ընտանիքը մեկ շնչի հաշվով գոնե նվազագույն ծախսերին համարժեք եկամուտներ ունի՞, թե՞ ոչ: Իսկ դրա համար անհրաժեշտ է ներդնել եկամուտների հայտարարագրման համակարգը, ինչի մասին իշխանությունները բազմաթիվ առիթներով նշել են ու կարևորել: Այդուհանդերձ փաստն այն է, որ նշված համակարգը չկա, և շարունակվում է կիրառվել անուղղակի գնահատման համակարգը»,- նշում  է Թադևոս Ավետիսյանը:

200 000 մարդ պոլիկլինիկաներից անվճար դեղորայք կստանան

Անդրադառնալով որոշ քաղաքացիների կողմից եկամուտները թաքցնելու խնդրին՝ տնտեսագետը նշում է, որ աշխարհում վաղուց կիրառվում է հետևյալ փորձը. համատարած հայտարարագրման պարագայում այլևս անհնար է դառնում որևէ մեկի կողմից եկամուտների թաքցնումը: