Ոստիկանները քրեական աշխարհում հեղինակություն վայելող անձի են բերման ենթարկել. տեսանյութ

Բերման ենթարկված քրեական հեղինակության մոտից հայտնաբերվել է ներարկիչ, ափիոն և կաթուցիչ:
Sputnik

Ոստիկանները քրեական աշխարհում հեղինակություն վայելող անձի են բերման ենթարկել։ Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության պաշտոնական կայքից։

Բագրատաշենում ահաբեկչության մեջ մեղադրվող հնդիկ է բերման ենթարկվել

«Օգոստոսի 15-ին թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ոստիկանություն բերման ենթարկվեց քրեական աշխարհում, այսպես ասած, հեղինակություն վայելող 49-ամյա Երևանի մի բնակչի»,–նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց 2 մլ սպիտակ գույնի հեղուկով ներարկիչ, մոտ 2 գրամ ափիոն թմրամիջոցի նմանվող զանգված և մոխրացված հետքերով կաթուցիչ:

Նշանակվել են փորձաքննություններ:

Նախապատրաստվում են նյութեր: