«Սևան ազգային պարկի» անտառագետը ձերբակալվել է

Անտառագետն ապօրինի ծառեր հատելու փաստին սահմանված կարգով ընթացք չի տվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի — Sputnik. «Սևան ազգային պարկի» «Արևիկ» մասնաճյուղի անտառագետը ձերբակալվել է՝ կաշառք ստանալու կասկածանքով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքից։

Ոստիկանները քրեական աշխարհում հեղինակություն վայելող անձի են բերման ենթարկել. տեսանյութ

«Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արևիկ» մասնաճյուղի անտառագետը 2019թ. մայիսի 12-ին Վարդենիսի բնակչից կաշառք է ստացել։ Նա կաշառք է ստացել նույն մասնաճյուղի տարածքում ապօրինի ծառեր հատելու փաստին սահմանված կարգով ընթացք չտալու համար, նախնական համաձայնության գալով նշված մասնաճյուղի տնօրենի հետ»,–նշված է հաղորդագրության մեջ:

2019թ. օգոստոսի 15-ին «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արևիկ» մասնաճյուղի անտառագետը ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, այն է` կաշառք ստանալու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է: