Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հնդկաստանի նախագահին

Հնդկաստանում ուժեղ ջրհեղեղները շուրջ 300 մարդու մահվան պատճառ են դարձել։ Ավելի քան 1.2 մլն մարդ ստիպված են եղել լքել իրենց տները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի — Sputnik. Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հնդկաստանի Հանրապետության նախագահ Ռամ Նաթ Քովինդին՝ Հնդկաստանում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի և սողանքների արդյունքում հարյուրավոր մարդկային զոհերի և ավերածությունների կապակցությամբ:

Ահաբեկչությունը Հնդկաստանի և Հայաստանի հարևանների համար ելք չէ. հարցազրույց դեսպանի հետ

Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, Արմեն Սարգսյանն իր վշտակցությունն է հայտնել նախագահ Ռամ Նաթ Քովինդին և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին` զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթելով ոգու արիություն և տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:

Նշենք, որ Հնդկաստանում ուժեղ ջրհեղեղները շուրջ 300 մարդու մահվան պատճառ են դարձել։ Ավելի քան 1.2 մլն մարդ ստիպված են եղել լքել իրենց տները։ Տարերքն ընդգրկել է այնպիսի նահանգներ ինչպես Կերալան, Քարնատական, Մախարաշտրան, Գուջարաթը և  Մադխյա Պրադեշը։