ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի — Sputnik. Մոսկվայի դատարանը 9 տարվա ազատազրկման է դատապարտել ուկրաինահայ գործարար, «Դոնբասի ինդուստրիալ միություն» կորպորացիայի և Ռուսական լեռնամետաղագործական ընկերության ղեկավար Օլեգ Մկրտչանին և որոշում կայացրել նրանցից 198 միլիարդ ռուբլի գանձելու մասին` վարկի հարցում խարդախության համար։
Օլեգ Մկրտչանը ձերբակալվել է Մոսկվայում 2018թ.–ի փետրվարին։ Մեղադրանքի համաձայն` 2009-2013թթ.–ին նա 2,5 միլիարդ դոլար է ստացել Վնեշէկոնոմբանկից «Դոնբասի ինդուստրիալ միություն» կորպորացիայի զարգացման համար, սակայն միջոցների մի մասը տեղափոխել է օֆշորային հաշիվներ` անձնական նախագծերի համար։
Ավելի վաղ դատարանը կալանք էր դրել գործարարի ունեցվածքի վրա 8 միլիարդ ռուբլու չափով։
Օլեգ Մկրտչանը ծնվել է Արմավիրում, 1988թ.–ին ավարտել Ստավրոպոլի պոլիտեխնիկական ինստիտուտը, ինժեներ–տեխնոլոգ մասնագիտությամբ դիպլոմ ստացել։
Կազանում կալանավորվել է Ռաշիդ Խաչատրյանը. տեսանյութ
2012թ.–ին «Ֆոկուս» ամսագրի «Ուկրաինայի 200 ամենահարուստ մարդիկ» վարկանիշում զբաղեցրել է 14–րդ տեղը։ Նրա կարողությունը գնահատվել է 1 միլիարդ 250 միլիոն դոլար։ Ամուսնացած է, ունի չորս երեխա։ Նախկինում ղեկավարել է «Մետալուրգ» և «Դոնեցկ» ֆուտբոլային ակումբները։