Ինչու աշխատանքից ազատվեց Արսեն Գասպարյանը, կամ ինչից են նեղսրտել ներդրողները. «Հրապարակ»

Կառավարությունում կասկածներ ունեն, որ Արսեն Գասպարյանի պահվածքի պատճառով որոշ ներդրողներ հեռացել են Հայաստանից
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի — Sputnik. «Հրապարակ» թերթն իր այսօրվա համարում գրել է, որ վարչապետի խորհրդականներ Արսեն Գասպարյանի և Արամ Ղարիբյանի, ինչպես նաև օգնական Մհեր Սահակյանի` աշխատանքից ազատումը տարակուսանքի տեղիք է տվել։ Թերթին հաջողվել է պարզել Արսեն Գասպարյանի ազատաման պատճառը։ Թերթի աղբյուրների հավաստամամբ`վերջինս աշխատանքից հեռացվել է  ներդրողների նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի պատճառով։

Արշակյանն աշխատանքից ազատել է ՀՀՌՑ տնօրենին. ո՞վ կփոխարինի նրան. «Փաստ»

«Մեզ հաջողվեց պարզել, որ Արսեն Գասպարյանին հեռացնելու պատճառը ներդրողների նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքն է։ Կառավարությունում կասկածներ ունեն, որ նրա պահվածքի պատճառով որոշ ներդրողներ հեռացել են Հայաստանից»,-գրում է թերթը:

Հիշեցնենք` երեկ վարչապետի որոշմամբ աշխատանքից ազատվել են նրա խորհրդականները՝ Արսեն Գասպարյանը և Արամ Ղարիբյանը, և օգնականը` Մհեր Սահակյանը։ Արամ Ղարիբյանը հին իշխանությունների ներկայացուցիչ է՝ նախկինում ֆինանսների և էկոնոմիկայի փոխնախարար է եղել, ապա ՀՀ վարչապետի և նախագահի խորհրդական՝ 2008-2018 թթ․, 2018-ին նշանակվել է Նիկոլ Փաշինյանի խորհրդական։ Գասպարյանն էլ մինչև 1999-ը աշխատել է ՀՀ ԱԳՆ-ում, ապա մեկնել Ռուսաստան, հետո՝ ԱՄՆ և Հայաստան է վերադարձել 2018-ին՝ հեղափոխությունից հետո։