Ադրբեջանական կողմում հայտնված զինծառայողի գործով սպաներ են հարցաքննվել. «Հրապարակ»

Պարբերականը գրում է, որ զորամասից, որտեղ ծառայություն է իրականացրել Ղազարյանը, 8 սպա է բերման ենթարկվել ռազմա­կան ոստիկանություն, և քննություն է ընթա­նում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի — Sputnik. «Հրապարակ» թերթն իր պարբերականում անդրադարձել է Ադրբեջանում հայտնված Արայիկ Ղազարյանի դեպքին և գրել, որ շարքային զինծառայողի զորամասից սպաներ են բերման ենթարկվել։

Ադրբեջան անցած զինծառայող Արայիկ Ղազարյանը Եղեգիսի բնակիչ է. նոր մանրամասներ

«Մեզ ասացին, որ այն զորամասից, որտեղ ծառայություն է իրականացրել Ղազարյանը, 8 սպա է բերման ենթարկվել ռազմա­կան ոստիկանություն, և քննություն է ընթա­նում: Շարքային զինծառայողների նկատմամբ ոչ կանոնադրային վերաբերմունքի փաստերն են ստուգվում»,-գրում է թերթը:

Մինչդեռ  Քննչական կոմիտեից հաղորդում են, որ Արայիկ Ղազարյանի դեպքով ոչ մի ձերբակալված կամ կալանավորված չկա։

«Չնայած Քննչական կոմիտեից հաղորդում են, որ սահմա­նախախտ Արայիկ Ղազարյանի դեպքով ոչ մի ձերբակալված կամ կալանավորված չկա, քա­նի որ «ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 12.08.2019 թ. ժամը 10:30-ի դրությամբ՝ մինչ Ա. Ղազարյանի կողմից մարտական դիրքը թողնելը, գլխի ծոծրակային շրջանում, սրունքների շրջաններում կամ մարմնի այլ հատվածնե­րում Ա. Ղազարյանը մարմնական վնասվածքներ չի ունեցել», սակայն մեր աղբյուրներն այլ բան են պնդում»,- եզրափակում է թերթը:

Հիշեցնենք`օգոստոսի 12-ին ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքներում, մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Ղազարյանը։