Սոչին կարող է ջրի տակ անցնել․ իշխանությունը բնակիչներին պատրաստում է հնարավոր տարհանման

Սոչի քաղաքի արտակարգ ծառայությունները պատրաստվում են ջրհեղեղի․ օդերևութաբանները կանխատեսում են շարունակական հորդառատ անձրևներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Սոչիի իշխանությունները բնակիչներին տարհանման են պատրաստում հնարավոր տեղատարափ անձրևների և մրրիկների պատճառով։ Նրանք հանձնարարել են վրանային ճամբարներ տեղադրել գետերի մոտ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Նավակներ ինքնաթիռների փոխարեն. ջրհեղեղ Շերեմետևոյում. տեսանյութեր, լուսանկարներ

Սոչիի քաղաքապետարանի տվյալներով՝ ուրբաթ փոթորկի նախազգուշացում է հայտարարվել տեղատարափ անձրևների, կարկուտի և ծովի վրա մրրիկներ ձևավորվելու սպառնալիքի պատճառով։ Գետերում հնարավոր է ջրի մակարդակի կտրուկ բարձրացում։ Եղանակի վատացում է կանխատեսվում նաև հանգստյան օրերին։

Միջոցներ և ուժեր են նախապատրաստվել բնակիչների տարհանման համար։

Հուլիսի վերջին արդեն իսկ Սոչիում հորդառատ անձրևներ են եղել, որոնց հետևանքով գետերի մեջ սողանքներ են լցվել։ Ջուրը դուրս է եկել ափերից, կենտրոնական շրջանում վնասվել են ավտոճանապարհները, սահմանվել է արտակարգ ռեժիմ։

ՌԴ-ում ջրհեղեղի հետևանքով ՀՀ քաղաքացիներ են անհետ կորել