Երևանում իրար են բախվել միկրոավտոբուսն ու ավտոմեքենան. կան վիրավորներ

Ըստ նախնական տեղեկության` տուժածները հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի — Sputnik. Երևանում «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի և «Mercedes Sprinter» մակնիշի միկրոավտոբուսի բախման հետևանքով 6 մարդ է վիրավորվել։

Ռեսպեկտ օդաչուներին. հրաշքով փրկված Էրիկ Առստամյանը` Ա-321–ի կոշտ վայրէջքի մասին

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից,  այսօր` օգոստոսի 15-ին, ժամը 22:13-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արցախի պողոտայի և Էրեբունի փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և «Mercedes Sprinter» մակնիշի միկրոավտոբուսը:

Ըստ նախնական տեղեկության կա վեց տուժած: Տուժածները հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ:

ԱԻՆ–ը խոստանում է տալ լրացուցիչ տեղեկություն: