«Թեղուտի» հարցն օրակարգում է. բուլղարացիները նոր հետազոտություն կանեն

«Թեղուտ» ընկերության պատվարի կայունության որոշման նպատակով անցկացվելիք ուսումնասիրության արդյունքները պատրաստ կլինեն 2020թ.–ի գարնանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի — Sputnik. «Թեղուտ» ընկերության պատվարի կայունության ուսումնասիրման նպատակով անհրաժեշտ հետազոտական միջոցառումների իրականացման համար պայմանագիր է ստորագրվել բուլղարական ընկերության հետ։

ՀՀ կառավարությունը և Կենտրոնական բանկը «անվտանգության բարձիկներ» են նախապատրաստում

Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

«Թեղուտ» ՓԲԸ-ի պատասխանատուները հայտնել են, որ աշխատանքները կմեկնարկեն սեպտեմբերի առաջին օրերին` բուլղարացի մասնագետների ժամանմամբ։ Փորձաքննության ողջ ընթացքը գտնվելու է նրանց անմիջական վերահսկողության ներքո, իսկ արդյունքները պատրաստ կլինեն առաջիկա 7-8 ամսվա ընթացքում:

Հավելենք, որ ավելի վաղ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում կայացել է աշխատանքային հանդիպում, որին մասնակցել են նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը, «Թեղուտ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վլադիմիր Նալիվայկոն և ընկերության գործադիր տնօրեն Կարեն Ղազարյանը։

Թեղուտի հանքի պատճառով իրենց այգիներից զրկված 2 գյուղացիները փոխհատուցում կստանան
Նախարարության հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ ՀՀ կառավարությունն ուշադրության կենտրոնում է պահում «Թեղուտ» ՓԲԸ-ի կողմից պոչամբարի ինժեներաերկրաբանական և հիդրոերկրաբանական ուսումնասիրություններ իրականացնելու ու պատվարի կայունության հետազոտություն նախաձեռնելու

գործընթացը:

Թեղուտի հանքավայրը շահագործվել է 2014 թվականին` բնապահպան ակտիվիստների մտահոգությունների ու բողոքների անտեսմամբ։ Հանքը շահագործելու համար 350 հեկտար անտառ է հատվել, որի փոխարեն հանքը շահագործող ընկերությունը պարտավորվել էր երկու անգամ ավելի մեծ տարածքով անտառ տնկել։ Հանքավայրում մոտ 1200 մարդ էր աշխատում։

Թեղուտի շահագործումը դադարեցվել է փլուզման եզրին հայտնված պոչամբարների պատճառով