«Սեքյուրիթի Դրիմի» հիմնադիր Ալեքսան Զաքարյանը կալանավորվեց

Դատարանը քիչ առաջ բավարարել է Ալիկ Զաքարյանը նկատմամբ կալանքի միջնորդությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի — Sputnik. «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ հիմնադիր Ալիեքսան Զաքարյանը կալանավորվել է։ Ինչպես Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ ՔԿ մամուլի քարտուղար Նաիրա Հարությունյանը դատարանը քիչ առաջ բավարարել է նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը:

Հիշեցնենք, «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության սեփականատերերից Ալեքսան Զաքարյանը և«Էլիպս» ընկերության հաշվապահ Սահականույշ Սահակյանը ձերբակալվել էին առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու կասկածանքով։

«Սեքյուրիթի Դրիմի» գործով ևս երկու անձ է ձերբակալվել. նոր մանրամասներ են «ջրի երես» եկել

Սահականույշ Սահակյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու որոշում դեռ չի կայացվել։

Առաջին խուզարկությունները «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլիպս» ընկերություններում ու դրանց տնօրենների և հաշվապահների բնակարաններում տեղի էին ունեցել դեռ 1 տարի առաջ։

2018թ.–ի հունիսի 21-ին իրականացրած խուզարկությունների արդյունքում պարզվել էր, որ «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլիպս» ընկերությունները կեղծ հաշվետվություններ են ներկայացրել Ճանապարհային ոստիկանություն, ինչի հետևանքով ընկերությունների տնօրինությունը շուրջ 1 միլիարդ 15 միլիոն 869 հազար 600 հարյուր դրամ է հափշտակել:

«Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ տնօրենը քրեական գործի շրջանակներում ցուցմունք էր տվել այն մասին, որ Ճանապարհային ոստիկանությունից ամսական ստացված 70 միլիոն ՀՀ դրամից 43 միլիոնը յուրացվել է ընկերության հիմնադիրների կողմից։

Կեղծ բժշկական փաստաթղթերով ու կաշառքով ազատվել են զինծառայությունից. ԱԱԾ բացահայտումը

Տարիներ շարունակ մամուլում տեղեկություն էր պտտվում այն մասին, որ «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունը կապ ունի Սերժ Սարգսյանի եղբոր` Ալեքսանդր Սարգսյանի հետ։ Ընկերության տնօրենը հերքում է այդ լուրը։