Նինոծմինդայի մոտ ավտովթար է տեղի ունեցել. տուժել են ՀՀ քաղաքացիներ

Նինոծմինդայում վթարի ենթարկված մեքենայում եղել է ընտանիք` ամուսիններ` երկու երեխաների հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի — Sputnik. Այսօր Նինոծմինդա քաղաքի մոտ ՃՏՊ է եղել. տուժել են ՀՀ քաղաքացիներ։ Այս մասին հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանության Facebook–յան էջը։

«Խուճապ չկար, որոշ ուղևորներ ճչում էին». ուղևոր Հակոբյանը` A-321–ի կոշտ վայրէջքի մասին

«Այսօր ժամը 13:30-ի սահմաններում Նինոծմինդա քաղաքի մուտքի մոտ «Jeep Wrangler» մակնիշի ավտոմեքենան, կորցնելով ինքնակառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց: Ավտոմեքենայում եղել է ընտանիք՝ ծնողներ, իրենց երկու երեխաների հետ, որոնք ՀՀ քաղաքացիներ են»,–նշված է հաղորդագրության մեջ։

Վթարի հետևանքով երկու ուղևոր վնասվածք է ստացել և տեղափոխվել շրջանային հիվանդանոց: