ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի — Sputnik. Կյանքից հեռացել է կոմպոզիտոր, դաշնակահար, հայտնի ջազային երգչուհի Մարիամ Մերաբովայի ամուսինը` Արմեն Մերաբովը։ Մարիամ Մերաբովայի Facebook-յան էջում նրա ընկերները և երկրպագուները ցավակցություններ են հայտնել։
«Չեմ հասկանում՝ ընդհանրապես ի՞նչ է տեղի ունենում։ Ես միայն վերջերս եմ տեսել համերգներից նոր տեսանյութեր։ Ի՜նչ ափսոս։ Տխուր է և ցավալի։ Շատ տաղանդավոր, իսկապես լավ ու բարի մարդ»,-գրել է պրոդյուսեր Վիկտոր Ռաձիլևսկին Facebook–ում։
Երաժշտի մահվան հանգամանքները դեռ չեն բացահայտվել։
Արմեն Մերաբովը Ռուսաստանի ամենահայտնի և պահանջված երաժիշտներից է, դաշնակահար, պրոդյուսեր։ 1998թ–ին կնոջ` Մարիամ Մերաբովայի հետ ստեղծել է «Միրայֆ» ջազային խումբը։