Լևոն Արոնյանը դարձել է Սենթ-Լուիսի արագ և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող

Այս մրցաշարում Արոնյանը 22 միավոր է վաստակել՝ իր գլխավոր մրցակիցներից առաջ անցնելով 0,5 միավորով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի - Sputnik. Grand Chess Tour-ի շարքում Հայաստանի առաջատար շախմատիստ, գրոսմայստեր Լևոն Արոնյանը հաղթող է ճանաչվել Սենթ-Լուիսի մրցաշարի արագ և կայծակնային շախմատի մրցաշարերում:

Լևոն Արոնյան. Հպարտ եմ, որ կարողացա ուրախացնել իմ ժողովրդին

Մրցաշարի վերջին օրն Արոնյանը 3 հաղթանակ է տարել, կրել 2 պարտություն և 4 ոչ-ոքի խաղացել։ Հայ շախմատիստն այս մրցաշարում 22 միավոր է վաստակել։

Երկրորդ տեղը զբաղեցրել է չինացի Դին Լիժենը, երրորդը՝ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը՝21․5-ական միավորով։

Նշենք, որ Սենթ-Լուիսի մրցանակային ֆոնդը կազմում է 150 հազար դոլար։ Grand Chess Tour-ի՝ դասական շախմատի հաջորդ մրցաշարը տեղի կունենա օգոստոսի 15-ից 30-ը դարձյալ Սենթ-Լուիսում։

Արոնյանն աշխարհի 10 լավագույն շախմատիստների շարքում. ադրբեջանցի Մամեդյարովը նրանից հետո է