«Հայանտառի» աշխատակիցը մենակ «լուծել է» երկուսի հարցերը. եղբայրները հիվանդանոցում են

Ծեծի հետևանքով եղբայրները մարմնական վնասվածքներ են ստացել, այդ թվում' գանգուղեղային ցնցում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի - Sputnik. Երեկ Վայքի հիվանդանոց են տեղափոխվել «Արևիք» մարզադաշտում որպես բանվոր աշխատող 25-ամյա մի երիտասարդ ու նրա 24-ամյա եղբայրը։

«Կենտրոն կանաչապատումի» տնօրենի օգնականին դանակահարել են, վարորդին՝ դաժան ծեծի ենթարկել

Sputnik Արմենիայի տեղեկություններով` երիտասարդների մոտ ախտորոշվել է գանգուղեղի ցնցում։

Վայքի ոստիկանները պարզել են, որ Սարավան գյուղում եղբայրները միջանձնային հարցերի շուրջ վեճի են բռնվել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 30-ամյա մի աշխատակցի հետ ու ծեծկռտուք է սկսվել։  Ծեծկռտուքի հետևանքով էլ եղբայրները մարմնական վնասվածքներ են ստացել, այդ թվում' գանգուղեղի ցնցում։

Վեճի պատճառներն ու դեպքի այլ մանրամասներն իրավապահները պարզում են։

«Շնագայլային ձայներ», խմբակային լոգանք. ամեն ինչ արել են Շուռնուխում ծեծ ուտելու համար