Չնայած 1994թ.–ի մայիսին զինադադարի մասին պայմանավորվածությանը` այս ամբողջ ընթացքում առաջնագծում շարունակվում են դիպուկահարների մենամարտերը։
Sputnik Արմենիայի ղեկավար Դմիտրի Պիսարենկոն 90–ականներին եղել է Հայաստանում ՆՏՎ հեռուստաընկերության սեփական թղթակիցը և հաճախ է ծառայողական գործուղումների մեկնել Արցախ։ 1997թ–ի մայիսին և սեպտեմբերին, գտնվելով առաջնագծում, նա երկու անգամ դարձել է հակառակորդի կողմից կրակոցների ողբերգական հետևանքների ականատեսը։ ՆՏՎ–ի հետ «Ժամանակի մեքենա» համատեղ նախագծի շրջանակում ներկայացնում են արխիվային ռեպորտաժ Արցախում դիպուկահարների պատերազմի մասին։
Sputnik Արմենիայի կայքում անցյալի հետ տեսակապի միջոցով ժամանակ առ ժամանակ կարելի է կրկին դառնալ այդ կարևոր իրադարձությունների և անսովոր երևույթների ականատեսը, որոնք տեղի են ունեցել Հայաստանում 1996-2001թթ–ին և պահպանվել են Դ. Պիսարենկոյի արխիվում։