Մեղրու շրջանում կրկին կարող է հրդեհ բռնկվել. ԱԻՆ նախարար

Հայաստանի հրշեջ–փրկարարները մշտապես հերթապահում են դեպքի վայրում և հետևում իրավիճակին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի — Sputnik. Մեղրու շրջանում հրդեհը տեղայնացվել է, բայց ցանկացած պահի կարող է կրկին տարածվել։ Այդ մասին ԱԻՆ ղեկավար Ֆելիքս Ցոլակյանը հայտարարեց հինգշաբթի կառավարության նիստում։

Խոշոր հրդեհ «Արևիկ» ազգային պարկի տարածքում. մոտ 300-400 տարեկան գիհիներ են այրվում

Օգոստոսի 11–ին հրդեհ է բռնկվել «Արևիկ» ազգային պարկում` Իրանի սահմանից ոչ հեռու` Մեղրի քաղաքի մոտ։

Վտանգն այն է, որ այրվում են գիհուտներ։ Գիհու բնում ձյութի մեծ պարունակություն կա, որը կարող է երկար ժամանակ այրվել։

Հրդեհի գոտին երկու հեկտար է, բայց բռնկման օջախները` 15-ն են։ Հրշեջները մշտապես հերթապահում են տեղում` հետևելով քամու ուղղությանը։

Իր հերթին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց քաղաքացիներին մեծ պատասխանատվությամբ վերաբերել շրջակա միջավայրին և հրդեհավտանգ իրավիճակներ չստեղծել։ Չէ՞ որ հրդեհ կարող է բռնկվել թե՛ ծխախոտի մնացորդից, թե՛ լուցկուց, թե՛ դատարկ շշից, որը կլանում է արևի ճառայագայթները։

Սյունիքի անտառներում բռնկված հրդեհը տարածվել է կիլոմետրերով. նոր մանրամասներ, տեսանյութ

Ավելի վաղ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանը հայտարարել էր, որ այս տարի հանրապետությունում արձանագրվել է հրդեհների թվի աննախադեպ աճ։ Միաժամանակ հրդեհները հիմնականում պայմանավորված են մարդկային գործոնով։