Ինչպես է ՀՖՖ նախագահը հետևել «Արարատ-Արմենիայի» խաղին. նրա խորհրդականը գրառում է արել

Խմբային փուլ դուրս գալու համար թիմը կպայքարի Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժի» հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik.«Արարատ-Արմենիայի» հաղթանակը մեծ ուրախություն է պատճառել ֆուտբոլասերներին։ Ֆուտբոլի մեծ երկրպագու, ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական Զոհրապ Եգանյանը Facebook-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է ՀՖՖ նախագահը հետևել Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի՝ «Սաբուրթալո»-«Արարատ-Արմենիա» խաղին։

«Արարատ–Արմենիան» «սենսացիա արեց» Թբիլիսիում

Հիշեցնենք` այսօր Եվրոպայի լիգայի 3–րդ փուլի պատասխան խաղն Թբիլիսիի «Սաբուրթալոյի» և Երևանի «Արարատ–Արմենիայի»միջև ավարտվեց 0։2 հաշվով։

Հայկական թիմի հարձակվող Անտոն Կոբլյակոն 10–րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ։ Երկրորդ խաղակեսում հյուրերը կրկնապատկեցին հաշիվը` իրացնելով 11–մետրանոց հարված։ Այն հաջողությամբ իրագործեց է Պետրոս Ավետիսյանը։

Կեցցե՛ք տղերք. Նիկոլ Փաշինյանի գրառումը «Արարատ-Արմենիայի» տարած հաղթանակի կապակցությամբ

Խմբային փուլ դուրս գալու համար թիմը կպայքարի Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժի» հետ։