«Ծնվեց մեր հրաշքը». Մերի Մակարյանը մայրացել է

Հղիության ողջ ընթացքում դերասանուհին ակտիվ էր սոցցանցերի իր էջերում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի — Sputnik. Հայտնի հաղորդավարուհի, դերասանուհի Մերի Մակարյանը օգոստոսի 14-ին, մայրացել է։ Լույս աշխարհ է եկել նրա դուստրը: Այդ մասին հայտնել է Մերի Մակարյանի մայրիկը՝ Ռուզաննա Ավոյանը, որը  Facebook-ի իր էջում շնորհավորել է դստերը մայրանալու կապակցությամբ:

 «14.08.2019 Ծնվեց մեր հրաշքը։ Սուրբ կույսի հովանու ներքո։ Աստված ամուր պահի իմ հրեշտակին և իր անուշ մայրիկին»,-գրել է դերասանուհու մայրը։

Նշենք, որ դերասանուհին ամուսնությունից հետո բնակություն է հաստատել ԱՄՆ-ում:

Հիշեցնենք, որ Մերի Մակարյանն իր հղիության մասին լուրերը հաստատել էր իր ինստագրամյան էջի story բաժնում լուսանկար հրապարակելով և «սմայլիկներով» ակնարկել իրենց ընտանիքի համալրման մասին: