«Փյունիկը» լավ թիմ է, լավ խաղացողներով. «Վուլվերհեմփթոնի» գլխավոր մարզիչ

Ֆուտբոլային խաղից առաջ թիմերի գլխավոր մարզիչները խոսել են իրենց ակնկալիքների մասին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Մենք կռիվ կտանք և, նախորդ խաղում թույլ տված սխալներից դասեր քաղելով, կփորձենք հաղթանակի հասնել։ Այս մասին այսօր Լոնդոնում կայացած նախախաղային ասուլիսի ընթացքում ասել է «Փյունիկի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովը։

Նշենք, որ այսօր «Փյունիկի» ֆուտբոլիստներն Անգլիայում կմրցեն «Վուլվերհեմփթոնի» հետ Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում։ Երկու թիմերի գլխավոր մարզիչները մեկնաբանություններ են տվել խաղից առաջ: Այս մասին հայտնում են թիմերի մամուլի ծառայությունից:

«Արարատ–Արմենիան» «սենսացիա արեց» Թբիլիսիում

«Հաշվի առնելով, որ մենք 0-4 հաշվով պարտվեցինք տանը, կարծում եմ, որ դրսում դժվար կլինի հաղթահարել մրցակցի արգելքը»,- ասել է «Փյունիկի» ռուսաստանցի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովը` հավելելով, որ թիմը նորմալ ժամանել է Անգլիա, ամեն ինչ լավ է:

«Վուլվերհեմփթոնի» գլխավոր մարզիչ Նունու Էշպիրիտու Սանտուն էլ կարծում է, որ կապ չունի՝ առաջին խաղում ինչ հաշիվ  է գրանցվել: Ըստ մարզչի՝ սա նոր խաղ է լինելու, նոր մարտահրավեր:

«Խաղից խաղ, քայլ առ քայլ առաջ: Ամենակարևորը հաջորդ խաղն է «Փյունիկի» հետ:«Փյունիկը» ամուր թիմ է:  Նրանք շատ ուժեղ սկսեցին առաջին խաղը, բայց մենք կարողացանք դիմանալ»,-ասել է մարզիչը` հավելելով, որ երբ իրենք 1–ին գոլը  խփեցին, սկսեցին վերահսկել խաղը:

«Արարատ-Արմենիայի» փայլուն հաղթանակը Թբիլիսիում. լուսանկարներ

Սանտուն նշել է, որ «Փյունիկը» լավ թիմ է, լավ խաղացողներով: «Անկասկած, նրանք եկել են իրենց հավակնություններով, և մենք պետք է կենտրոնացած լինենք, լավ մարզավիճակում և պետք է լավ ֆուտբոլ խաղանք: Սա նոր խաղ է»- նշել է Նունուն:

Հիշեցնեք, որ Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի փոխչեմպիոն «Փյունիկը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 0։4 հաշվով պարտվեց անգլիական Պրեմիեր լիգան ներկայացնող «Վուլվերհեմփթոնին»: