Տավուշում պայմանագրային զինծառայող է վիրավորվել. ՊՆ–ն հաստատեց լուրը

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը հաստատեց հակառակորդի կրակոցի արդյունավետության մասին մամուլում տարածված տեղեկությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik. Օգոստոսի 13-ին, հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով Տավուշի մարզում պայմանագրային զինծառայող է հրազենային վնասվածք ստացել։ Մամուլում տարածված այս տեղեկությունները Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

Ադրբեջանում հայտնված հայ զինծառայողին տեսակցելու համար Կարմիր խաչը քայլեր է ձեռնարկում

Նա նաև հայտնեց, որ վիրավորում ստացածը պայմանագրային զինծառայող է, նա 27 տարեկան է։

Դեպքից այլ մանրամասներ ՊՆ–ն այս պահին չի հաղորդում։

Մինչ այդ, Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ում գրառում էր արել` իր դժգոհությունը հայտնելով վիրավոր զինվորի մասին մամուլում տարածված տեղեկատվության վերաբերյալ։

«Հերթական անգամ ցանցը պայթեցրին հայ զինծառայողի վիրավորվելու մասին լուրով: Արդեն չորս տարի է ասում եմ, որ վիրավորներին չենք հայտնում»,– գրել էր նա` պարզաբանելով, որ դա արվում է հակառակորդի կրակոցի արդյունավետությունը չհաստատելու համար։