«ՍԱՍ»–ի Արտակը հրավիրվել է հարցաքննության

ԱԺ նախկին պատգամավոր Արտակ Սարգսյանին ծանուցագիր է ուղարկվել, որպեսզի վերջինս ներկայանա վարույթն իրականացնող մարմին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik. Ազգային ժողով նախկին պատգամավոր Արտակ Սարգսյանը` «ՍԱՍ»–ի Արտակը, հրավիրվել է հարցաքննության։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

«Զիբիլիքսի» գործով դատապարտվեցին Արաբկիրի նախկին թաղապետն ու «ՍԱՍ»–ի տնօրենը

«ԱԺ նախկին պատգամավոր Արտակ Սարգսյանին ծանուցագիր է ուղարկվել, որպեսզի վերջինս ներկայանա վարույթն իրականացնող մարմին»,–հայտնեց նա։

Հիշեցնենք, որ 2019թ.–ի հունիսի 5-ին Երևանում՝ Terrazza ռեստորանի տարածքում, միջադեպ էր տեղի ունեցել Արտակ Սարգսյանի մասնակցությամբ։ Նշվում էր, որ բարձր խոսելու համար վիճաբանություն և ծեծկռտուք էր եղել։ Հարուցվել էր քրեական գործ: Նշենք, որ մամուլում լուրեր էին տարածվել, որ Արտակ Սարգսյանը ոստիկանությունում բացատրություն էր տվել ու հերքել իր մասնակցությունը միջադեպին։ Ոստիկանությունը ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել էր բացատրություն տալու մասին լուրերը։