Սարսափելի ավտովթար Կրասնոդարի երկրամասում. կան զոհեր և վիրավորներ

Մեկ անչափահաս անձ մահացել է վերակենդանացման բաժանմունքում, հայտնել են ՆԳՆ–ում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik. Կրասնոդարի երկրամասի Ուստ–Լաբինսկ շրջանում տեղի ունեցած սարսափելի ավտովթարի հետևանքով 5 մարդ է զոհվել։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են երկրամասի ՆԳՆ վարչությունից։

ՃՏՊ Կապան-Գորիս ճանապարհին. 43-ամյա վարորդին տեղափոխել են հիվանդանոց

Երեքշաբթի երեկոյան հայտնի է դարձել, որ Տեմրյուկ–Կրասնոդար–Կրոպոտկին ավտոմայրուղու վրա տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով մահացածների թվում մեկ անչափահաս կա, 6 հոգի վնասվածքներով հիվանդանոց տեղափոխվել։

«5 զոհ կա։ Նրանցից մեկը` անչափահաս անձը, մահացել է վերակենդանացման բաժանմունքում», – ասել է ՆԳՆ աղբյուրը։

Առողջապահության նախարարության տարածաշրջանային բաժնի տվյալներով` 4 տուժածները շարունակում են մնալ Ուստ–Լաբինսկի կենտրոնական հիվանդանոցում, 2-ին բժիշկները տեղափոխել են Կրասնոդարի հիվանդանոց։