ՌԱԴԻՈ

Սարգսյան. «Ճիշտ շեշտադրումների դեպքում՝ ԱՄՆ–ում կձգտեն հայերի հետ լավ հարաբերությունների»

Լոս Անջելեսում սպասվող՝ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը կարելի է նաև քաղաքական անվանել, քանի որ կլինեն նաև քաղաքական գործնթացներին  մասնակցող անձինք, որոնք ցանկանում են ընտրվել,  օրինակ,  ԱՄՆ նախագահի, կոնգրեսականի կամ սենատորի պաշտոններում:
Sputnik

 

Սարգսյան. «Ճիշտ շեշտադրումների դեպքում՝ ԱՄՆ–ում կձգտեն հայերի հետ լավ հարաբերությունների»

Միջազգայնագետ, ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Սուրեն Սարգսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ–ի հայաշատ Լոս Անջելես քաղաքում սպասվող հանդիպման մասին։

Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսի հայերին հրավիրում է հանդիպման

 

Ըստ Սարգսյանի` Կալիֆոռնիան, լինելով ամենաշատ կոնգրեսականներ ունեցող նահանգը, հայերի կողմից էֆեկտիվ օգտագործվում է այն առումով, որ կալիֆորնիայի հայերը կարողանում են հայկական կազմակերպությունների միջոցով ակտիվ աշխատել կոնգրեսի հետ, արդյունքում ազդեցություն են ձեռք բերում  ԱՄՆ–ի օրենսդիր և գործադիր մարմինների վրա։

ԱՄՆ–ի հետ քաղաքական երկխոսության դեֆիցիտ չկա. Մնացականյան

«Եթե ճիշտ շեշտադրումներ արվեն և ճիշտ հասարակական ընկալում ձևավորվի Վաշինգտոնում՝ շատ քաղաքական գործիչներ, կոնգրեսականներ և նախագահի թեկնածուներ հայերի ձայներն ունենալու նպատակով կանեն ամեն բան և կփորձեն լավ հարաբերություններ ձևավորել Հայաստանի և հայ համայնքի հետ»,–ասել է Սարգսյանը։ 

Պետք է կարողանանք համահայկականության գաղափարն ավելի ընդլայնել. Նիկոլ Փաշինյան

Նրա խոսքով` վարչապետի՝ Լոս Անջելեսում սպասվող հանդիպումը կարելի է նաև քաղաքական անվանել, քանի որ, բնականաբար, քաղաքական գործնթացներին  մասնակցող անձինք, որոնք ցանկանում են ընտրվել,  օրինակ,  ԱՄՆ նախագահի, կոնգրեսականի կամ սենատորի պաշտոններում՝ կհասկանան, որ հայկական պետության ղեկավարությունը լուրջ ազդեցություն կարող է ունենալ համայնքի վրա և այդ առումով կփորձեն Հայաստանի հետ իրենց հարաբերություններն այդ տրամաբանությամբ կառուցել և դա կարող է օգտակար լինել։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի՝ «Սփյուռքի մայրաքաղաք» այցելությունը լինելու է սեպտեմբերի 22-ին, Լոս Անջելեսի Գրանդ Փարկում, որտեղ  Փաշինյանը հանդես կգա ելույթով: