Քոչարյանի գործի քննությունը կարող է հետաձգվել ևս 3 ամսով. ԲԴԽ–ն պարզաբանում է տարածել

ԲԴԽ–ն իր պարզաբանման մեջ ընդունում է, որ եթե ինչ–ինչ պատճառով գործը վարող դատավորը չի կարող մասնակցել քննությանը, ապա նրան հանձնված գործերը պետք է վերաբաշխվեն նույն դատարանի այլ դատավորների միջև։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik. Բարձրագույն դատական խորհուրդը պարզաբանել է, թե ինչու Քոչարյանի և մյուսների քրեական գործն առաջին ատյանի դատարանի այլ դատավորի չի փոխանցվում։

ՀՀ Դատական դեպարտամենտը Facebook-յան էջում պարզաբանում է հրապարակել, որտեղ մասնավորապես պատասխանել է այն հարցին, թե ինչու «Ռոբերտ Քոչարյանի և մյուսների» քրեական գործը դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելուց հետո չի վերամակագրվում մեկ այլ դատավորի։

BBC-ի հայտնի հոդվածի նյութերը տվել է կա՛մ դատախազությունը, կա՛մ ՀՔԾ-ն. Քոչարյանի փաստաբան

ԲԴԽ–ն իր պարզաբանման մեջ ընդունում է, որ եթե ինչ–ինչ պատճառով գործը վարող դատավորը չի կարող մասնակցել գործի քննությանը, ապա նրան հանձնված գործերը պետք է վերաբաշխվեն նույն դատարանի այլ դատավորների միջև։

Բայց տվյալ գործի վրա օրենքի այս դրույթն, ըստ ԲԴԽ–ի, ներկա պահին չի կարող տարածվել։

Բանն այն է, որ «Ռոբերտ Քոչարյանի և մյուսների» քրեական գործով վերաքննիչ բողոքն 2019թ.–ի օգոստոսի 6-ին մուտքագրվել է ՀՀ վճռաբեկ դատարան։ Իսկ վճռաբեկ բողոքի քննության համար օրենքը 3–ամսյա ժամկետ է սահմանում։

«Դատավորների բարեվարքության» նոր օրենքը կապված է Քոչարյանի գործի հետ. փաստաբան

Այսպիսով, փաստորեն, Դատական դեպարտամենտը նախազգուշացնում է, որ մարտի 1-ի գործի քննությունը կարող է հետաձգվել ևս 3 ամսով։

«Ամփոփելով վերոգրյալը՝ հարկ է նշել, որ «Ռոբերտ Քոչարյանի և մյուսների» վերաբերյալ քրեական գործն առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ստացվելուն պես կիրացվի «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համապատասխան պահանջը»,– հայտնում են Դատական դեպարտամենտից։

Հիշեցնենք` մայիսի 18-ին Երևանի ընդհանուր իրավասությունների Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, որոշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակել։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները 7-րդ գանգատն են ներկայացրել ՄԻԵԴ

Հունիսի 25–ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը որոշում կայացրեց կրկին կալանավորել Արցախի նախկին և ներկա նախագահների անձնական երաշխավորությամբ ազատ արձակված Ռոբերտ Քոչարյանին, իսկ նրա և մյուսների վերաբերյալ գործի վարույթը կասեցնելու առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը բեկանել և գործն ուղարկել նոր քննության։

ՍԴ–ն, սակայն, իր հերթին որոշում էր կայացրել գործի քննությունը կասեցնել ու ուղարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարան և Վենետիկի հանձնաժողով` խորհրդատվական կարծիքներ ստանալու։