Հայաստանն Արցախի զինթոշակառուներին բնակարանի գումար կտա

ՀՀ վարչապետը հայտարարել է, որ Հայաստանի կառավարությունը մտադիր է Արցախի ՊԲ զինթոշակառուների բնակարանային խնդիրները լուծելու համար գումար տրամադրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik. Հայաստանի կառավարությունն Արցախին շուրջ 3 մլրդ դրամի աջակցություն կտրամադրի։ Այս մասին իր Facebook-յան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հայաստանի ու Արցախի արտգործնախարարները համատեղ խորհրդակցությունների պլան են մշակել

«Ուրախ եմ տեղեկացնել, որ Հայաստանի կառավարությունը Արցախին շուրջ 2.9 միլիարդ դրամ աջակցություն կտրամադրի՝ ՊԲ զինթոշակառուների բնակարանային խնդիրները լուծելու համար»,– գրել է ՀՀ վարչապետը` հավելելով, որ գումարի չափը դեռևս գտնվում է ճշգրտման փուլում:

Փաշինյանը հիշեցրել է, որ օգոստոսի 5-ին Ստեփանակերտում ունեցած իր ելույթում հայտարարել էր, որ մինչև 2023 թվականը նախատեսում են լուծել նաև ՊԲ զինծառայողների բնակարանային խնդիրները: