Երևանում Ուրուգվայի գլխավոր հյուպատոսություն է բացվելու. ՀՀ արտգործնախարար

Ուրուգվայի արտգործնախարարը  Հայաստանի մայրաքաղաքում հյուպատոսություն բացելու մտադրության մասին հայտարարել էր անցած տարի Նյու Յորքում կայացած հանդիպման ժամանակ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի - Sputnik. Այս շաբաթ Երևանում Ուրուգվայի գլխավոր հյուպատոսություն կբացվի, այս մասին այսօր հայտարարեց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Այս շաբաթ շատ ուրախալի իրադարձություն տեղի կունենա. Երևանում Ուրուգվայի գլխավոր հյուպատոսություն կբացվի»,- ասաց ՀՀ արտգործնախարարն իր ուրուգվայացի գործընկեր Ռուդոլֆո Նին Նովոայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

Սերբիան ցանկանում է Հայաստանում դեսպանություն բացել. հանդիպել են 2 երկրների նախագահները

Մնացականյանի խոսքով` ուրուգվայցի նախարարը  Հայաստանի մայրաքաղաքում հյուպատոսություն բացելու մտադրության մասին հայտարարել էր անցած տարի Նյու Յորքում կայացած հանդիպման ժամանակ։

«Այս մտադրության իրականացումը երկար սպասեցնել չտվեց, և Հայաստանում այս շաբաթ կսկսի գործել բարեկամական Ուրուգվայի դիվանագիտական կետը», – ասաց Մնացականյանը։

Նովոայի խոսքով` դիվանագիտական ներկայացուցչության բացումը ևս մեկ վկայություն կդառնա կատարյալ երկկողմ հարաբերությունների և ևս մեկ քայլ՝ բարեկամական կապերի հաստատման ճանապարհին։

Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի անդամ. Զոհրաբ Մնացականյան