ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik. Եվրոպայի լիգայի 3–րդ փուլի պատասխան խաղը Թբիլիսիի «Սաբուրթալոյի» և Երևանի «Արարատ–Արմենիայի» միջև ավարտվել է 0։2 հաշվով։
Երևանցիների հարձակվող Անտոն Կոբլյակոն 10–րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ։ Երկրորդ խաղակեսում հյուրերը կրկնապատկել են հաշիվը` իրացնելով 11–մետրանոց հարված, որն հաջողությամբ իրագործել է Պյոտր Ավետիսյանը։
Խաղն անցել է լարված մթնոլորտում, սուր պահերի պակաս չի զգացվել, դեղին քարտերն էլ շատ են ցուցադրվել։ Մրցավարը խաղի ընթացքում երկու թիմերին 11դեղին քարտ է ցույց տվել։
Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլային պատվիրակությունը Թբիլիսի էր ժամանել երեկ`օգոստոսի 13-ին։ Այսօր թիմը խաղաց Վրաստանի չեմպիոն «Սաբուրթալոյի» հետ Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում։
Թիմն ինքնաթիռով է մեկնել Թբիլիսի ու հանգրվանել տեղի հյուրանոցներից մեկում։