Սկանդալ լցանավի շուրջ. Ջիբրալթարն ու Իրանը հայտարարել են Grace–ի առաջիկա ազատման մասին

Ջիբրալթարի իշխանությունները հայտարարել են, որ այսօր արդեն լցանավը բաց կթողնեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի - Sputnik. Իրանական լցանավը, որը հուլիսի 4-ին ձերբակալվել էր Ջիբրալթարի նեղուցում բրիտանական զորքերի կողմից, առաջիկայում ազատ կարձակվի։ Ինչպես փոխանցում է Fars գործակալությունը, այս մասին այսօր՝ օգոստոսի 13-ին հայտնել է Իրանի նավահանգիստների և նավագնացության կազմակերպության փոխտնօրեն Ջալիլ Էսլամին։

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը ռուսական լցանավ է ձերբակալել

Նրա խոսքով` Grace 1 լցանավը միջազգային ջրերում առաջիկայում կսկսի շրջել իրանական դրոշով։ Սակայն հստակ ժամկետ և այլ տեղեկություններ նավի ազատման մասին՝ չի նշել։

Էսլամին նաև նշել է, որ ի սկզբանե նավի ձերբակալումը ճիշտ քայլ չէր և ընդգծել է, որ ձերբակալումից հետո Իրանը սկսել է անհապաղ միջոցներ ձեռնարկել նրա ազատման համար։ Նա նաև պատմել է, որ երկրների միջև պաշտոնական և ոչ պաշտոնական փաստաթղթերի փոխանակում է տեղի ունեցել, միևնույն ժամանակ,  Էսլամին չի նշել այդ փաստաթղթերի բնույթը։

ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, Ջիբրալթարի իշխանություններն իրենց հերթին հայտարարել են, որ Grace 1 նավը կազատվի այսօր, տեղի ժամանակով մինչ երեկո։

Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին բրիտանական ծովային հետևակն ու Ջիբրալթարի ոստիկանությունը ձերբակալել էին իրանական լցանավը Պիրենեյան թերակղզու հարավային ափում։

Թուրքիայում ադրբեջանական նավթային լցանավ է պայթել

Ջիբրալթարի  գլխավոր նախարար Ֆաբիան Պիկարդոն հայտարարել էր, որ նավը նավթ էր տեղափոխում Սիրիա, իսկ դա Դամասկոսի նկատմամբ կիրառված ԵՄ պատժամիջոցների խախտում է։  Վաշինգտոնն իր հերթին ողջունել է այդ քայլը, բացատրելով դա նրանով, որ Եվրոպան աջակցում է Իրանի նկատմամբ ԱՄՆ միակողմանի պատժամիջոցները։

Իրանի ԱԳՆ-ն Լոնդոնի նման քայլը «ծովահենություն» է անվանել։ Թեհրանը մեղադրել է Մեծ Բրիտանիային Վաշինգտոնի հրահանգները կատարելու և Իսլամական պետությունից նավթի արտահանումը տապալելու մեջ։ Միևնույն ժամանակ, Թեհրանը հերքում է Լոնդոնի ենթադրություններն այն մասին, թե նավը Սիրիայի համար նավթ էր տեղափոխում։

Նավթային մագնատ Գյուլբենկյանը լցանավ չէր տեսել. ո՞ւմ էր «Պարոն 5%»–ը «դիագնոզ» տվել