Հայաստանը հաղթել է «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթում

Հայաստանի թիմն առաջ է անցել Ռուսաստանի և Ղազախստանի զինծառայողներից
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 օգոտոսի — Sputnik. Հայաստանի թիմը «Խաղաղության մարտիկ» մրցույթում զբաղեցրել է առաջին տեղը ։ Այդ մասին այսօր ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Դիլիջանում մրցումների արդյունքներն ամփոփելու ժամանակ։

«Խաղաղության մարտիկ» մրցույթի «Աթլետ» մրցափուլն ավարտվեց. ո՞վ է հաղթողը

Նրա խոսքով` հանդիսանալով մրցույթի կազմակերպիչ, Հայաստանի պաշտպանության նախարարությունն հնարավոր ամեն ինչ արել է, որպեսզի միջոցառումը լինի հետաքրքիր, վառ, բովանդակալից և հիշվող։ Այն կարևոր իրադարձություն է ինչպես Հայաստանի, այնպես էլ մնացած մասնակիցների համար։

Ըստ Տոնոյանի` Հայաստանը երկրորդ անգամ է կազմակերպում միջազգային բանակային խաղերը։ Այս անգամ ընդլայնվել է նախագծի աշխարհագրությունը, Հայաստանը ավելի մատչելի է դարձել նման միջոցառումներ անցկացնելու համար։

«Անշուշտ, հաճելի փաստ է հայկական թիմի հաղթանակը։ Սա մեր թիմի առաջին հաղթանակն է այդ մրցույթում, ինչպես նաև միջզագային բանակային խաղերի ձևաչափում», – ասաց Տոնոյանը։

Տոնոյանի խոսքով` մրցումների մասնակիցների հնարավորություն են ունեցել ավելի լավ ծանոթանալ մեր երկրին, նրա պատմությանը, ժողովրդին և ավանդույթներին։

«Խաղաղության մարտիկ» մրցույթը տևել է 14 օր և ներառել է  ռազմամասնագիտական «Պրոֆեսիոնալ» (կողմնորոշում տեղանքում, մարտական պատրաստության համալիր վարժություններ, բուժօգնության կազմակերպում), ռազմամարզական «Ատլետ», կրակային պատրաստության «Դիպուկահար», գրական-գեղարվեստական և պարային-երաժշտական «Տեր և Տիկին», ռազմական պատմության գիտելիքների ստուգման «Էրուդիտ» մրցաձևերը:

Մրցույթին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Իրանի և Հունաստանի ներկայացուցիչները։