Հայաստանից մեկնելու ժամանակ ՌԴ քաղաքացու ճամպրուկից թանկարժեք իրեր են կորել

Քաղաքացին չի էլ հասկացել, թե երբ և որտեղ են իրեն թալանել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի - Sputnik. Ռուսաստանի Դաշնության հայ քաղաքացին Երևան-Ռոստով չվերթով մեկնելիս 8 մլն դրամ արժոողությամբ թանկարժեք իրեր է կորցրել: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը:

Կողոպուտ` օրը ցերեկով. հաջողված և չհաջողված բանկային գողություններ` հայերի մասնակցությամբ

Կայքի փոխանցմամբ, երեկ՝ օգոստոսի 12-ին, ՀՀ գլխավոր դատախազությունը էլեկտրոնային փոստով դիմում է ստացել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Ա. Բագրատունյանից:

Վերջինս հայտնել է, որ այս տարվա ապրիլի 29-ին Երևան-Ռոստով թիվ 226 չվերթով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն, որտեղ նկատել է, որ անհայտ անձը կամ անձինք իրեն անհայտ հանգամանքներում և վայրում իր ճամպրուկից հափշտակել են շուրջ 8 մլն դրամին համարժեք ընդհանուր արժողությամբ թանկարժեք իրեր:

Կայքի տվյալներով՝ փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել:

Խոշոր գողություն Գյումրիում. զինծառայողի ավտոմեքենայից գողացել են ոսկեղենով պայուսակը