ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի –Sputnik. Երեկ գիշեր մոտ 30 հոգու մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել Հանրապետության Հրապարակում։ Այդ մասին իրավապահներին ահազանգել են քաղաքացիները։
Դժվար է ասել, թե ինչ ավարտ կունենար միջադեպը, եթե օպերատիվ դեպքի վայր չժամանեին ոստիկանության ծառայողներն ու մի քանի հոգու բերման չենթարկեին։ Բերման ենթարկվածների հագուստի վրա արյան հետքեր են եղել։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` միջադեպի մասնակիցներից մեկը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Ըստ որոշ լուրերի` վեճի մասնակիցները Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ են։
Իրավապահները պարզում են կատարվածի մանրամասները։