ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի — Sputnik. Երգչուհի Սիլվա Հակոբյանը, որն օրեր առաջ է մայրացել, Instagram-ի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել, որում նա ամուսնու հետ գույնզգույն փուչիկներ է բաց թողնում երկինք:
«Մի փունջ երազանք մեր Միլայի համար»,- տեսանյութին կից գրել է երգչուհին:
Նշենք, որ ընտանիքի համալրման մասին Սիլվան հայտնել էր Insragram-ում արված գրառմամբ։ Նա ջերմ ընտանեկան լուսանկար էր հրապարակել ամուսնու հետ, որի մեկնաբանություններում գրել էր. «Բարի գալուստ աշխարհ, մեր հրաշք Միլա»։
Տիգրան Քեոսայանի դուստրը «փչացրել է» խորթ քրոջ ծննդյան տոնը
Հիշեցնենք` երգչուհու հղիության մասին հայտնի էր դարձել հունվարին։ Սիլվա Հակոբյանը հղիության ողջ ընթացքում
ջերմ լուսանկարների միջոցով շարունակում էր երկրպագուների հետ կապ պահել։