Քաղաքապետարանը «Սանիթեքում» ուսումնասիրություն կանի

Նոր մեքենաներ ու աղբամաններ ձեռք բերելու հարցում «Սանիթեք» ընկերությանը և քաղաքապետարանի համագործակցությունը դեռ չի կայանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի — Sputnik. Երևան համայնքն իր միջոցներով շարունակելու է նոր աղբամանների ձեռքբերման գործընթացը: Այս մասին այսօր կայացած խորհրդակցության ժամանակ հայտարարել է քաղաքապետ Հայկ Մարությանը։

Աղբի հարցը քննարկում են առանց Հայկ Մարությանի. ինչո՞ւ քաղաքապետը չի եկել ավագանու նիստին

Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, քաղաքապետի հարցադրմանն ի պատասխան՝ արդյոք «Սանիթեք» ընկերությունը պատրաստվու՞մ է աղբահանության խնդիրը կարգավորելու նպատակով համագործակցել քաղաքապետարանի հետ և նոր մեքենաներ ու աղբամաններ ձեռք բերել, ընկերության ներկայացուցիչը նշել է, որ այս պահին «Սանիթեքում» նման հարց չեն քննարկում:

Այս շաբաթ քաղաքապետարանը «Սանիթեքում» կսկսի մեքենասարքավորումների տեխնիկական վիճակի և պայմանագրերին համապատասխանության ուսումնասիրություն (մոնիթորինգ): Արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացվի:

Հիշեցնենք` Երևանում աղբահանության խնդիրը սրվեց անցած տարվա ամռանը։ Աղբահանությամբ զբաղվող «Սանիթեք» ընկերությունը մի քանի անգամ տուգանվեց, բայց հարցն այդպես էլ չլուծվեց։

Քայլ դույլով, կամ ինչ պետք է սովորենք շվեդներից աղբի «հախից» գալու համար

Ապրիլի 18–ի կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքապետ Հայկ Մարությանից բացատրություն պահանջեց աղբահանության վիճակի համար։ Վերջինս, ներկայացնելով իրավիճակը, խնդրեց թույլ տալ կազմակերպել աղբատարների գնման լրացուցիչ գործընթաց։

Հուլիսի սկզբին հայտնի դարձավ, որ ընկերությունը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին` պահանջելով վերադարձնել որպես տուգանք վճարած գումարը։

«Սանիթեքը» մտադիր է միջազգային արբիտրաժային դատարան դիմել, եթե քաղաքապետարանը չհամաձայնվի ճգնաժամի կարգավորման իր պայմաններին։