Տարեցների վիճաբանություն Նոր Գեղիում. նրանցից մեկը դիտավորյալ վրաերթի է ենթարկել մյուսին

62-ամյա մի տղամարդը մարմնի տարբեր մասերին բազմաթիվ վնասվածքներ է ունեցել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի - Sputnik. Երեկ՝ օգոստոսի 11-ին, Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղից Աբովյանի հիվանդանոց է տեղափոխվել 62-ամյա մի տղամարդ։

Նրա մարմնի տարբեր մասերին, այդ թվում՝ որովայնին ու կրծքավանդակին, բազմաթիվ վնասվածքներ են եղել։

Դանակահարություն Երևանում. տղամարդուն ծեծել են ու դանակով հարվածել նրա նստատեղին

Պարզվել է, որ տղամարդն այդ օրն է ընկել հարևանի հետ վեճից հետո։

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ վեճը սկսվել է մի անհեթեթ պատճառով և ավարտվել վրաերթով։ 71-ամյա տղամարդը նստել է իր «Նիսան» մակնիշի ավտոմեքենան ու քշել հարևանի վրա՝ նրան վրաերթի ենթարկելով։ Հարևաններն անմիջապես հավաքվել են ու տուժածին հասցրել հիվանդանոց։

Իրավապահները պարզում են դեպքի մանրամասները։

Երևանում առաքիչների ու ռեստորանի մենեջերի վեճն ավարտվել է ծեծկռտուքով